211652_close_icon
views-count6769 դիտում article-date 23:21 07-04-2017

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ուզբեկստանի իր գործընկերոջ Աբդուլազիզ Կամիլովի հետ

Ապրիլի 7-ին աշխատանքային այցելությամբ Տաշքենդում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ուզբեկստանի իր գործընկերոջ Աբդուլազիզ Կամիլովի հետ։ Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ դրա համար առկա են բոլոր նախադրյալները և մեծ ներուժ, որը համատեղ ջանքերով կարելի է իրացնել։ Էդվարդ Նալբանդյանն ու Աբդուլազիզ Կամիլովը պայմանավորվեցին հանձնարարել ԱԳՆ-ների համապատասխան ստորաբաժանումներին՝ մշակելու տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված առաջարկներ։

Նմանատիպ նյութեր