211652_close_icon
views-count18584 դիտում article-date 23:00 05-04-2017

Նոնա Համբարյանի «Don’t Lose Your Faith» տեսահոլովակի շնորհանդեսը «Malkhas Jazz Club»-ում. ՖՈՏՈՇԱՐՔ. EXCLUSIVE.am

«Malkhas Jazz Club»-ում տեղի ունեցավ երգչուհի Նոնա Համբարյանի «Don’t Lose Your Faith» հեղինակային երգի և տեսահոլովակի պրեմիերան: Շնորհանդեսին ներկա էին երգչուհու ընկերները, հարազատները և այն մարդիկ, ովքեր մասնակցություն են ունեցել տեսահոլովակի ստեղծմանը: «Don’t Lose Your Faith» երգի Mastering-ն իրականացվել է Շվեդիայում՝ հայտնի Monster Lab Audio կազմակերպության կողմից, մասնավորապես՝ Mastering Engineer Eric Broyhill-ի կողմից: Դեռ մանկուց Նոնան սիրել է երգը և երաժշտությունը և ահա տարիներ անց իրականացել է երգչուհու մանկության երազանքը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ջազ-Վոկալ բաժնում սովորող երիտասարդ երգչուհին այժմ արդեն սովորում է որպես մագիստրոս: Ուսումը չի խանգարել Նոնային ստեղծագործել և նոր աշխատանքեր ներկայացնել իր երկրպագուներին: Նա ներկայացրել է հայտնի երգերի cover տարբերակներ, իսկ առաջիկայում սպասվում է այլ անակնկալներ ևս, սակայն երգչուհին դրա մասին դեռ չի ցանկանում խոսել՝ թողնելով այն գաղտնի: «Don’t Lose Your Faith» տեսահոլովակը նկարահանվել է Մոսկվայում՝ FD Prodaction-ի կողմից՝ Ռուբեն Շահբազյանցի աջակցությամբ: Տեսահոլովակը մի աղջկա մասին է, ով կոչ է անում չկորցնել հավատը անգամ կյանքի ամենադժվար իրավիճակներում և առաջ շարժվել։ Ի դեպ՝ օրեր առաջ «Don’t Lose Your Faith» տեսահոլովակի շնորհանդեսը իրականացվել է համաշխարհային շոու-բիզնեսում բարձր վարկանիշ ունեցող VEVO վիդեոկայքի միջոցով: Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր