211652_close_icon
views-count44959 դիտում article-date 20:05 03-04-2017

Երևան-Սևան ճանապարհին բախվել են Niva-ն ու մարդատար Mercedes Sprinter-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:45-ի սահմաններոմ Երևան –Սևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ, 40-ամյա Ռուստամ Փինաչյանի վարած ВАЗ 21213 մակնիշի 34 ԼR 417 համարանիշի և Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 33-ամյա Սաշիկ Ասատրյանի վարած Mercedes Sprinter մակնիշի 35 32 Լ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, որոնցից 6-ին տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել Աբովյանի հիանդանոցի բժիշկները, իսկ 1 նորածին երեխայի, նրա մորն ու հորը Աբովյանի հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով: Դեպքի վայր են ժամանել ճանաարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Բյուրեղավաանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում ու քանի որ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ, հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Աբովյանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ը հաշվառված է «Արմաշ-Ավտո» ՍՊԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է Երևան-Վարդենիս երթուղին: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր