211652_close_icon
views-count5853 դիտում article-date 20:31 01-04-2017

Քրդերը 10 օրվա ընթացքում ԴԱԻՇ-ից ազատագրել են 146 քառ.կմ տարածք

Սիրիայի ժողովրդավարական ուժերին (SDF) հաջողվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Տաբկա քաղաքը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողության 10 օրվա ընթացքում ազատագրել 146 քառ.կմ տարածք՝ տեղեկացնում է [url=https://ria.ru/syria/20170401/1491273591.html]ria.ru[/url]-ն՝ հղում կատարելով SDF-ի շտաբին: «Գործողության 10 օրվա ընթացքում ազատագրված է 146 քառ.կմ, որտեղ գտնվում են 23 գյուղեր: Ոչնչացված են 79 զինյալներ՝ ներառյալ երկու հրամանատարներ. հինգ ահաբեկիչներ գերի են վերցվել»,- ասվում է շտաբի տարածած հայտարարության մեջ: Քրդական ուժերի կորուստները, SDF-ի շտաբի տեղեկացմամբ, եղել են չորս զինվորներ, ևս չորսը վիրավորվել են:

Նմանատիպ նյութեր