211652_close_icon
views-count2652 դիտում article-date 18:21 01-04-2017

«Տարվա երազողը» 120 միլիոն դոլար նվիրել է դպրոցներին, 75 միլիոն՝ հիվանդանոցին

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կինը՝ Պրիսցիլա Չանը, Կալիֆորնիայում արժանացել է 2017 թվականի Visionary of the Year (Տարվա երազող») մրցանակին, հայտնում է [url=http://www.dailymail.co.uk/news/article-4368254/Priscilla-Chan-picks-philanthropy-honor-work.html?ito=social-facebook]The Daily Mail[/url]-ը: Պրիսցիլա Չանը, մրցանակը ստանալու համար բեմ բարձրանալով, հայտարարել է, որ մրցանակային գումարը ևս կնվիրաբերի բարեգործական ծրագրերին: Նա հեղինակավոր մրցանակին արժանացել է կրթական և առողջապահական հաստատություններին ուղղված բարեգործության համար: Չանը և Ցուկերբերգը 120 միլիոն դոլար են նվիրաբերել Սան Ֆրանցիսկոյի հանրային դպրոցներին, ինչպես նաև 75 միլիոն դոլար՝ Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցին: «Ես երախտապարտ եմ ստացածը վերադարձնելու հնարավորություն ունենալու համար»,- ասել է Չանը՝ ստանալով մրցանակը և 25 հազար դոլար մրցանակային գումարը: «Ես իմ գործունեությունը կնվիրեմ՝ փորձելու փոքր-ինչ ավելի լավը դարձնել Սան Ֆրանցիսկոն և աշխարհը»,- հավելել է նա:

Նմանատիպ նյութեր