211652_close_icon
views-count3216 դիտում article-date 14:45 01-04-2017

Ժոզե Մոուրինյո. Ամռանը մեզ հետաքրքիր գործարքներ են սպասվում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է ակումբի ամառային տրանսֆերային ծրագրերի մասին: «Այժմ շատ բարդ է աշխատել տրանսֆերային շուկայում: Ես հիմար մարզիչ չեմ, ղեկավարությանը չեմ ասում, որ նրանք ձեռք բերեն այն խաղացողներին, որոնց ազգանունները ես նշել եմ: Ակումբի ղեկավարության հետ շատ լավ հարաբերություններ ունեմ: Նրանք գիտեն, որ ես չեմ պահանջում անհնարինը, սակայն խնդրում եմ դժվարությամբ ձեռք բերվող խաղացողների: Մենք միշտ ձգտելու ենք ձեռք բերել ամենապահանջված խաղացողներին: Վստահ եմ, որ ամռան վերջում մեզ հետաքրքիր գործարքներ են սպասվում, որոնք կուժեղացնեն թիմը», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր