211652_close_icon
views-count19556 դիտում article-date 12:18 01-04-2017

Երևանում տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի զինհաշմանդամներին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2016 թվականի ապրիլի 1-ից Երևանի կենտրոնում սկսեց գործել «Թիմ-թայմ» հակասրճարանը: Այդ օրը թիմակիցներից դեռ ոչ մեկի մտքով էլ անգամ չէր անցում, որ շուտով կսկսվեն ադրբեջանական պետության սանձազերծած Ապրիլյան պատերազմի ռազմագործողությունները, որոնք էապես պիտի փոխեն «Թիմ-թայմ»-ի բարեգործական նախաձեռնությունների ոլորտը: Դեռևս ապրիլ ամսվա ընթացքում ակումբը նախաձեռնեց մի քանի միջոցառումներ, որոնց հասույթը նվիրաբերեց սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքներին և բուժվող զինհաշմանդամներին: Մինչև այսօր էլ ակումբը շարունակում է հանդես գալ զինվորներին ու ազատամարտիկներին նվիրված բարեգործական նախաձեռնություններով: Այսօր՝ ապրիլի 1-ին, «Թիմ-թայմ»-ը կդառնա 1 տարեկան: Իր տարեդարձի նախօրեին՝ մարտի 31-ին, հակասրճարանը նախաձեռնել էր իր գործունեության տարին եզրափակող վերջին միջոցառումը, որի ողջ հասույթը ևս նվիրաբերվեց զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր