211652_close_icon
views-count9647 դիտում article-date 21:43 30-03-2017

«Բավարիան» մնացել է առանց դարպասապահների

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը ծնկի վնասվածքի պատճառով երկու շաբաթ բաց է թողնելու: Նրան պետք է փոխարիներ երկրորդ դարպասապահ Սվեն Ուլրայխը, սակայն այսօր վերջինս մարզման ժամանակ նույնպես վնասվածք է ստացել: Եթե Ուլրայխը մինչև շաբաթը օրը` «Աուգսբուրգի» հետ հանդիպմանը չապաքինվի, ապա խաղադաշտ կմտնի 36-ամյա Տոմ Շտարկեն: Նշենք, որ Ուլրայխը վերջին անգամ «Բավարիայի» պաշտոնական խաղում մասնակցել է 2016թ. մայիսին, իսկ Շտարկեն` 2014թ. մարտին:

Նմանատիպ նյութեր