211652_close_icon
views-count7611 դիտում article-date 21:30 29-03-2017

«Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 6 տարվա ամենատրավմատիկ թիմերն են

Sky Sports-ը հետազոտություն է անցկացրել վերջին 6 տարվա ընթացքում անգլիական ակումբներում վնասվածքների վիճակագրության վերաբերյալ: Պրեմիեր լիգայի ամենատրամվատիկ թիմերն են «Արսենալը», որի խաղացողները 2011/12 մրցաշրջանից ի վեր, վնասվածքների պատճառով բաց են թողել ընդհանուր առմամբ 10 285 օր, և «Մանչեսթեր Յունայթեդը» (9600 օր): Այնուհետև գալիս են «Էվերթոնը»` 8058 օր, «Լիվերպուլը»` 8044, «Տոտենհեմը»` 7625 և «Սանդերլենդը»` 7353: Այդ ընթացքում «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները բաց են թողել 6023 օր, իսկ «Չելսիի» խաղացողները` 4559 օր: Այս մրցաշրջանում առավել շատ տուժում է «Սանդերլենդը»` 1761 օր: «Արսենալի» խաղացողները բաց են թողել 1038 օր, «Մանչեսթեր Յունայթեդը»` 787, «Չելսին»` 444 օր:

Նմանատիպ նյութեր