211652_close_icon
views-count5357 դիտում article-date 10:50 28-03-2017

Դպրոցների մեծ մասում «սովետ» է, և շանս չկա, որ այդտեղ կդաստիարակվեն ՀՀ քաղաքացիներ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Դպրոցների և մանկապարտեզների տնօրեններն ընտրությունների ժամանակ աշխատում են իշխանությունների օգտին։ Առնվազն 22 տարի ես դրա մասին գրում եմ, և ինձ պատասխանում են՝ «ապացույցներ բեր»։ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» այդ ապացույցները բերել է։ Արդարացումները, թե դա սովորական նախընտրական ցուցակագրում է, ինձ չեն բավարարում, եթե քաղաքացիների որոշակի տվյալներ ինձ հայտնի են ի պաշտոնե, ոչ թե որպես ՀՀԿ-ականի, ես չպետք է դրանք օգտագործեմ իմ քաղաքական գործունեության մեջ։ Դա եթե նույնիսկ կրիմինալ չէ, ապա էթիկայի կոպիտ խախտում է։ Սակայն եթե նույնիսկ ապացուցվի, որ 114 հոգի նույն խախտումներն են կատարել, և .եթե նույնիսկ այդ տնօրեններն ազատվեն աշխատանքից, իսկ ՀՀԿ-ն ընտրություններին չմասնակցի, միևնույն է՝ վաղը ուրիշ տնօրեններ աշխատելու են ուրիշ, իշխող կուսակցության համար, ինչպես որ դա անում էին կոմունիստների և ՀՀՇ-ի ժամանակ։ Որովհետև դպրոցը հանրային հոգեբանության և հսկայական համակարգի մի փոքր մաս է միայն։ Համակարգ և հոգեբանության, որոնք ձևավորվել են դեռևս Հայաստանի անկախացումից առաջ։ Պատահական չէ, որ այսօր՝ անկախության 25-րդ տարում, դպրոցի ուսուցիչներին շարունակում են դիմել «ընկեր»-ով։ Այդ ամենում կա ընտրություններից ավելի կարևոր և ավելի վատ բան՝ դպրոցների մեծ մասում դեռևս «սովետ» է, և ոչ մի շանս չկա, որ այդպիսի դպրոցներում դաստիարակվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր