211652_close_icon
views-count13175 դիտում article-date 22:09 27-03-2017

Ձյան առատ տեղումների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթներ են հետաձգվել

Մոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով հետաձգվել և չեղարկվել են մի շարք չվերթներ: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի հաղորդմամբ` Շերեմետյևո օդանավակայանում հետաձգվել է մեկնող չվերթների 73 և ժամանող չվերթների մոտ 49 տոկոսը: Վնուկովո օդանավակայանում հետաձգվել է մեկնող չվերթների 47 և ժամանող չվերթների 25 տոկոսը: Դոմոդեդովո օդանավակայանում հետաձգվել է մեկնող չվերթների 44 և չեղարկվել 6 տոկոսը: Մարտի 27-ին արտակարգ իրավիճակների ծառայության մայրաքաղաքային վարչությունը հայտարարել է եղանակային պայմանների վատթարացման մասին: Սպասվում է քամու ուժգնացում, ձյուն և մերկասառույց ճանապարհների վրա: Ըստ կանխատեսումների՝ ՌԴ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը մոտ օրերին կնվազի մինչև -11 աստիճան:

Նմանատիպ նյութեր