211652_close_icon
views-count11899 դիտում article-date 20:30 27-03-2017

81-ամյա տղամարդը, ով ինքնասպանություն կատարելու նպատակով կտրել էր իր պարանոցը՝ հիվանդանոցում մահացավ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ «սուիցիդալ փորձ պարանոցի մակերեսի կտրած վերք շնչափողի վնասումով, հեմոռագիկ շոկ 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել անգիտակից վիճակում Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ, 81-ամյա Շավարշ Հովհաննիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արամվիրի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Սրեյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում ոստիկաններին ու քնիչներին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխված Շ.Հովհաննիսյանը ժամը 09:00-ի սահմաններում վիրահատարանում մահացել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխվելուց առաջ Շ. Հովհաննիսյանը իր տան ննջասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով գրպանի դանակով կտրել է պարանոցը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր