211652_close_icon
views-count7629 դիտում article-date 13:27 25-03-2017

Գերմանական խոշորագույն բանկը սխալմամբ մոտ 6 մլրդ եվրո է փոխանցել այլ բանկերի

Գերմանիայի պետական Kreditanstalt für Wiederaufbau (KfW) բանկը սխալմամբ հսկայական՝ ավելի քան 5 մլրդ եվրո է փոխանցել 4 այլ բանկերի հաշիվներին։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա փետրվարին, սակայն այդ մասին լրատվամիջոցները երեկ են իմացել։ Բանկում հայտնել են, որ սխալը տեխնիկական խափանումն է եղել։ Սխալն արագ բացահայտվել է և կարճ ժամանակում ուղղվել։ «Մենք ցավում ենք տեղի ունեցածի համար, պատճառը կարող էր լինել մարդկային գործոնը»,-ասված է հայտարարության մեջ, որը տարածել է բանկը։

Նմանատիպ նյութեր