211652_close_icon
views-count6959 դիտում article-date 10:51 24-03-2017

Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի համար հիմք են հանդիսացել գաղտնալսումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Բաբայանին ու ևս երկու հոգու ձերբակալել է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ Հայաստան բերելու առթիվ գործի շրջանակներում: Ըստ մեր տեղեկությունների՝ այս գործի համար հիմք են հանդիսացել հեռախոսային գաղտնալսումները: Չի բացառվում, որ այս գործի շրջանակներում լինեն նոր ձերբակալություններ ևս: Բաբայանին երեկվա դրությամբ դեռ մեղադրանք չէր առաջադրվել, բայց չի բացառվում, որ դա արվի ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո, նա կալանավորվի: Նշենք նա, որ Բաբայանն ԱԱԾ-ում հրաժարվել է որևէ ցուցմունք տալուց, ավելին՝ փաստաբանի խոսքերով՝ նա ընդհանրապես չի ճանաչում այդ գործի շրջանակներում ձերբակալված անձանց»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր