211652_close_icon
views-count2610 դիտում article-date 17:53 23-03-2017

Մենք վախեցած չենք, և մեր վճռականությունը չի սասանվի այսպիսի հարձակումներից. Թերեզա Մեյ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է [url=http://www.independent.co.uk/news/uk/home-news/isis-london-attack-westminster-terror-responsibility-latest-islamic-state-daesh-a7645696.html]independent[/url]-ը: Խմբավորման քարոզչական «Ամաք» լրատվական գործակալությունը հայտնել է, որ հարձակման համար պատասխանատու է խմբավորումը: Հաղորդագրությունում հարձակումն իրականացնողն անվանվում է «Իսլամական պետության զինվոր»: Հարձակումից հետո խորհրդարանում ունեցած իր առաջին ելույթում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղեկացրել է, որ երկրով մեկ անվտանգության առավել խիստ միջոցառումներ են ձեռնարկվում: «Երեկ ահաբեկչական այդ գործողությամբ փորձ արվեց լռեցնել մեր ժողովրդավարությունը, սակայն այսօր մենք շարունակում ենք մեր բնականոն աշխատանքը, այնպես, ինչպես արել են մեր նախորդ սերունդները և ինչպես հաջորդներն են անելու: Սա մի պարզ ուղերձ է առ այն, որ մենք վախեցած չենք, և մեր վճռականությունը չի սասանվի այսպիսի հարձակումներից: Մենք այսօր կրկին հավաքվել ենք աշխարհի ամենահին խորհրդարաններից մեկում, քանի որ գիտենք, որ ժողովրդավարությունն ու դրա դավանած արժեքները միշտ են հաղթելու»,- շեշտել է Թերեզա Մեյը: [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/22/1062302/]Հիշեցնենք[/url], որ Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, ներառյալ ահաբեկիչը, 29-ը վիրավոր են, 7-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նշենք, որ հարձակվողը Վեսթմինսթերյան կամրջի վրա միտումնավոր մեքենայի տակ է գցել 2 հոգու, ինչից հետո, դանակով զինված, փորձել է ներխուժել խորհրդարանի շենք: Նա դանակահարել է անզեն ոստիկանին, ինչից հետո իրավապահները վնասազերծել են տղամարդուն:

Նմանատիպ նյութեր