211652_close_icon
views-count3484 դիտում article-date 17:22 23-05-2017

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը գիտի «Մանչեսթր Արենա»-ում ահաբեկչություն իրականացնողի անունը, սակայն դեռ չի հրապարակում. Թերեզա Մեյ

]«Ոստիկանությունը և իրավապահ մարմինները կարծում են, թե իրենց հայտնի է հանցագործի ինքնությունը: Սակայն հետաքննության ներկա փուլում մենք չենք կարող հաստատել նրա անունը»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով վարչապետական նստավայրի դիմաց հավաքված լրագրողների առաջ՝ կառավարության «Կոբրա» արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստից հետո, անդրադառնալով «Մանչեսթր Արենա»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը, գրում է [url=http://www.bbc.com/russian/news-40011643]BBC[/url]-ն: Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ ոստիկանությունն աշխատում է առավել շատ փաստեր հավաքել: Ահաբեկչի անունը չի հրապարակվում: Առայժմ չի հաջողվում պարզել՝ նա միայնակ է գործել, թե ունեցել է օգնականներ: Վարչապետի ելույթից հետո ոստիկանները հայտարարել են, որ ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալել են 23-ամյա մի տղամարդու: «Ահաբեկիչները երբեք չեն հաղթի, և մեր արժեքները, մեր երկիրը և մեր ապրելակերպը միշտ կգերակայի»,- Թերեզա Մեյի խոսքերն է մեջբերել [url=http://www.independent.co.uk/news/uk/home-news/manchester-arena-attacker-identity-police-know-theresa-may-suicide-bombing-terror-attack-a7751021.html]The Independent[/url]-ը: [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/23/1067745/]Հիշեցնենք[/url], որ «Մանչեսթր Արենա»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի։ Վիրավորվել է ավելի քան 60 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։

Նմանատիպ նյութեր