211652_close_icon
views-count3670 դիտում article-date 13:57 23-03-2017

Բոլոր մարզպետները Ամերիկյան համալսարանում դասընթացներ են անցնելու. վարչապետ

Քաղաքացիների հետ համայնքային հանդիպումների ժամանակ պարզվում է, որ համայնքի ղեկավարները համայնքի զարգացման ծրագիրը շատ քիչ են քննարկել բնակիչների հետ: Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչներն առհասարակ տեղյակ չեն դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ»,- ասաց վարչապետը: Այդ առնչության վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում վերանայել համապատասխան ծրագրերը, քննարկումներին լիարժեք ներգրավել համայնքների բնակիչներին, երեք շաբաթյա ժամկետում ընտրել համայնքների զարգացման 5-ամյա լավագույն ծրագրերը և դրանց վերաբերյալ քննարկում կազմակերպել կառավարությունում: Բացի այդ, Կարեն Կարապետյանը կարևորեց մարզպետների կրթվածության աստիճանը և ասաց, որ Երևանում Ամերիկյան համալսարանի հետ արդեն համապատասխան պայմանագիր է կնքվել. «Ամերիկյան համալսարանի հետ արդեն, կարծեմ, կնքել ենք պայմանագիր, բոլոր մարզպետները Ամերիկյան համալսարանում համապատասխան դասընթացներ են անցնելու ռեգիոնալ կառավարման վերաբերյալ»: Անդրադառնալով 250 համայնքների ղեկավարների համար իրականացվող ծրագրին, Կարեն Կարապետյանն ասաց, որ գերմանական կառավարության հետ իրականցվող ծրագրի շրջանակներում 250 համայնքների ղեկավարների ուսուցման աշխատանքները պետք է արագացնել:

Նմանատիպ նյութեր