12357 դիտում
15:21 18-10-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է հայ ֆերմերների «Հայագրոֆորում» համաժողովին. ներկա էին բոլոր մարզպետները, բացառությամբ՝ «Բուլկու». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Գյուղատնտեսության նախարարության կազմակերպած հայ ֆերմերների «Հայագրոֆորում» համաժողովին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համաժողովին մասնկցում էին հանրապետության բոլոր մարզերի ներկայացուցիչները՝ մարզպետների մակարդակով և Արցախի Հանրապետության ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետն իր խոսքում շնորհավորեց միջոցառման մասնակիցներին, իսկ մի քանիսն էլ պարգևատրվեցին հուշամեդալներով:
Համաժողովին ներկա էին բոլոր մարզպետները, բացի Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանից: Իսկ երբ վարչապետը Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչից հետաքրքրվեց, թե ինչն է Ա. Հարությունյանի բացակայության պատճառը, մարզպետարանի չինովնիկը քթի տակ ինչ-որ անհասկանալի բառեր ասաց, իսկ հավաքվածներն էլ կատակեցին, թե՝ մարզպետը այս օրերին զբաղված է բուլկու արտադրությամբ:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ համաժողովից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+
Նմանատիպ նյութեր
2772 դիտում
20:52 16-10-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի զեկույցը «Հայագրոֆորում» համաժողովին
1166 դիտում
14:20 10-12-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է տնտեսական իրավունքներին նվիրված համաժողովին
Այս բաժնից
1972 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)