211652_close_icon
views-count1941 դիտում article-date 12:21 23-03-2017

Սևանա լճի տարածքը գույքագրում ենք, բազմաթիվ ակտիվներ կան, որոնք չեն աշխատում. վարչապետ

ՀՀ Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարակեններ բաժանեց Սևանի վերաբերյալ: Վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումային նախարարին հանձնարարեց Սևան ազգային պարկի տարածքում զբոսաշրջության զարգացմանն ուղղված հատուկ ծրագիր և գործողությունների պլան ներկայացնել մեկամսյա ժամկետում: ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել Սևանա լճում ձկնային ռեսուրսների վերականգման գործողությունների պլան հստակ ժամանակացույցով և չափելի ցուցանիշներով։ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Սևան Ազգային պարկի կենտրոնական գոտում ներդրումային ծրագրերի իրականացման համար նպատակահարմար գոտիների առանձնացման վերաբերյալ՝ հիմք ընդունելով Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների նախագիծը: Գեղարքունիքի մարզպետին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Քաղաքաշինության պետական կոմիտեին տրամադրել ներդրումային ծրագրերի իրականացման համար նպատակահարմար գոտիներում փաստացի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն: «Ի՞նչ ենք անելու. Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրում ենք, բազմաթիվ ակտիվներ կան, որոնք չեն աշխատում և հատուկ հարկային գոտի է ստեղծվելու, որտեղ մենք պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվ ունեցող մարդկանց գործ անել: Բացի այդ, Սևանի հանգստյան ժամկետը երկարացնելու առումով լողավազան, մշտադալար ծառեր, այգիներ և այլն։ Այդ բոլոր խնդիրները պիտի լուծվեն»,- հանձնարարականները պարզաբանեց Կարեն Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր