6267 դիտում
21:21 22-03-2017
Իսրայելի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին
Մարտի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Երուսաղեմ) Էլյահու Յերուշալմիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ողջունելով հյուրին՝ նախարարի տեղակալ Պապիկյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է հայ-իսրայելական փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ, և հույս հայտնեց, որ դեսպան Յերուշալմին իր կարևոր ներդրումը կունենա երկու երկրների միջև համագործակցության առավել ընդլայնման գործում:
Զրուցակակիցները կարևորեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը: Գոհունակությամբ ընդգծվեց նաև երկու երկրների խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին և կարևորվեց այդ տարածաշրջաններում խաղաղության և կայունության ապահովումը: Մտքեր փոխանակվեցին առկա հիմնախնդիրների և դրանց կարգավորման հեռանկարների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1418 դիտում
18:51 17-01-2018
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին
989 դիտում
23:16 28-06-2022
Իսրայելի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
1012 դիտում
13:10 18-02-2014
Բենինի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին
Այս բաժնից
778 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել