211652_close_icon
views-count3483 դիտում article-date 09:43 22-03-2017

Ադրբեջանի զինուժը դիպուկահար հրացաններից ակտիվ կրակ է վարել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում. ԱՀ ՊԲ

Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում՝ արձակելով 31 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: [img]http://shamshyan.com/ups/images/0390579001490160795134952.jpg[/img]

Նմանատիպ նյութեր