211652_close_icon
views-count8691 դիտում article-date 21:36 20-03-2017

Հայաստանը մասնակցեց «Մեկ աշխարհ. Ռումինիա» կինոփառատոնին

Մարտի 13-ից 19-ը Բուխարեստում տեղի ունեցավ «Մեկ աշխարհ. Ռումինիա» մարդու իրավունքներին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնը, որի այս տարվա գործընկերներից էր Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։ Կինոփառատոնին երեք տասնյակ երկրների շարքում մասնակցում էր նաև Հայաստանը՝ Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմով: ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ` «Փակուղի» ֆիլմը ցուցադրվեց մարտի 18-ին և 19-ին Բուխարեստի Էֆորիե կինոթատրոնում և մեծ հետաքրքրություն առաջացրեց հանդիսատեսի մոտ: Ֆիլմի ցուցադրությունից հետո մեկնաբանություններով հանդես եկան մշակութաբան, Բուխարեստի համալսարանի դասախոս դոկտոր Օանա Սուչիուն և ռումինահայ լրագրող Մադլեն Կարակաշյանը: Ֆիլմի ցուցադրություններին, ինչպես նաեւ կինոփառատոնի տարբեր միջոցառումներին մասնակցեցին ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր