211652_close_icon
views-count9395 դիտում article-date 20:48 20-03-2017

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#CC0000]Ուշադրություն Մարտի 20-ին՝ երեկոյան ժամերին, 21-ի գիշերը հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում նաև Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն: Հանրապետության տարածքում`[/color] Մարտի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ը՝ հատկապես ցերեկը, կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: [img]http://shamshyan.com/ups/images/0750537001490022139549680.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color] Մարտի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://shamshyan.com/ups/images/0462055001490022151398206.jpg[/img]

Նմանատիպ նյութեր