211652_close_icon
views-count2329 դիտում article-date 19:56 20-03-2017

Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում՝ աշխարհի 11 երկրից

«Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցել է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ֆորումի գլխավոր թեմաններն են՝ հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը: Ֆորումը վարում էր «Արցախակերտում» ՀԿ համանախագահ Արտակ Բեգլարյանը և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը ֆորումին ներկայացրել է արցախյան հակամարտության առաջացման պատճառները: «Հարկավոր է օգնել Ադրբեջանի հանրությանը բուժվելու «Ալիևյան կլան» հիվանդությունից միջազգային դատարանի միջոցով, որտեղ կդատապարտվի նրանց կողմից սերունդների այնպիսի դաստիարակությունը, որի արդյունքում կտրում էին հայ կանանց, երեխաների գլուխները և ականջները»,-մասնավորապես ­ ասել է Հ. Արզումանյանը և հիշեցրել, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով մեկ տարի առաջ զոհվել են ավելի քան 100 երիտասարդ հայ զինվորներ: Ֆուրումին մասնակիցները հանդես են եկել իրենց հուզող հարցադրումներով, որոնք հիմնականում վերաբերվում էին հակամարտությանը և Արցախի ճանաչմանը, խոսել իրենց տպավորությունների մասին: [url=http://artsakhpress.am/arm/news/63798/international-bloggers-forum-took-place-in--stepanakert.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր