211652_close_icon
views-count7902 դիտում article-date 22:57 20-03-2017

Լեհական «Երկնագույն բանակ»-ը կապ չի ունեցել համասեռականության հետ․ հետաքրքիր տեղեկություններ

Երկնագույն բանակ կամ Հալլերի բանակը լեհական զորամիավորում է, որը 1919 թվականի մայիս-հուլիս ամիսներին պատերազմել է Գալիցիայում գեներալ Յուզեֆ Հալլերի հրամանատարության տակ։ Զորամիավորման անվանումը պայմանավորված էր համազգեստի գույնով։ Կազմավորվել է Անտանտի և ԱՄՆ-ի կողմից Ֆրանսիայում՝ լեհական իշխանության կողմից բոլշևիկյան զորքերի դեմ այն կիրառելու նպատակով։ Պատերազմի ավարտին զորամիավորման կազմը հասել է վեց դիվիզիաների և կազմում էր մոտ 80 հազար զինվոր։ Բանակի առաջին ստորաբաժանումները ստեղծվել են 1917 թվականին Ֆրանսիայի նախագահ Ռայմոն Պուանկարեի և լեհ քաղաքական գործիչ Իգնացի Յան Պադերևսկու միջև ստորագրված դաշինքից անմիջապես հետո։ Նոր բանակի վարձկանների մեծ մասը կամ լեհեր էին, որոնք ծառայում էին ֆրանսիական բանակում, կամ Գերմանիայից նախկին լեհ ռազմագերիներ, կամ նախկինում ավստրո-հունգարական կայսերական բանակում ծառայողներ (ընդհանուր մոտ 35 000 մարդ)։ Եվս 23 000 մարդը ԱՄՆ-ից լեհեր էին։ Մնացածները հավաքվել են ամբողջ աշխարհից, այդ թվում էին նաև Ֆրանսիայում ռուսական էքսպեդիցիոն կորպուսի և Բրազիլիայում լեհական սփյուռքից ծառայողները (ավելի քան 300 մարդ)։ Ի սկզբանե բանակը գտնվում էր ֆրանսիական քաղաքական վերահսկողության տակ և գեներալ Լուի Արշինարդի հրամանատարության տակ։ 1918 թվականի փետրվարի 23-ին քաղաքական վերահսկողությունն անցել է Լեհական ազգային կոմիտեին։ 1919 թվականի ապրիլ-հունիս ընկած ժամանակահատվածում Հալլերի բանակի թվաքանակն աճել է մինչև 70 000 զինվոր, և բանակն ամբողջ սպառազինությամբ վերատեղաբաշխվել է Լեհաստանում։ 1919 թվականի մայիսին Հալլերի զորքերը տեղափոխվել են խորհրդա-լեհական ճակատ։ Բանակը մասնակցել է բազմաթիվ մարտերի Կարմիր բանակի հետ միասին՝ հիմնականում Սեմյոն Բուդյոննիի հեծելազորի հետ։ Հալլերի բանակի Լեհաստան տեղափոխման պայմաններից մեկը Արևմտա-ուկրաինական Ժողովրդական Հանրապետության դեմ ուղղված պատերազմում չմասնակցելն էր։ Սակայն 1919 թվականի մայիսի 15-ին լեհական իշխանությունը Հալլերի բանակը ուղարկեց ուկրաինա-լեհական ճակատ Գալիցիա և Վոլին, ինչը թույլ տվեց խլել նախաձեռնությունը Գալիցիական բանակի դեմ մարտերում։ Բանակը մասնակցել է լեհա-ուկրաինական պատերազմում Արևելյան Գալիցիայում, պաշտպանել է Լվով քաղաքը ուկրաինական ջոկատներից։ Չորտկովսկի հարձակման ժամանակ Հալլերի բանակը մեծ կորուստներ կրեց։ Այնուամենայնիվ, օգնություն ստանալով Անտանտից, Լեհաստանի զորքերը դուրս են մղել Գալիցիական բանակը Զբրուչ գետից այն կողմ։ Արևելյան Գալիցիայի և Վոլինի գրավումից հետո Հալլերի բանակը 1919 թվականի սեպտեմբերին վերակազմավորվել է և դարձել է լեհական բանակի մասը։

Նմանատիպ նյութեր