211652_close_icon
views-count9313 դիտում article-date 22:06 18-03-2017

Մասնակցություն «Բարեկամություն առանց սահմանների» փառատոնին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 16-ին Ռուսաստանի տուրիզմի եւ սերվիսի պետական համալսարանում մեծ շուքով, տարաբնույթ միջոցառումներով, պարգևների հանձմամբ ու տոնական համերգով տեղի ունեցավ «Բարեկամություն առանց սահմանների» փառատոնը: Տասնամյա պատմություն ունեցող փառատոնին մասնակցում էին ոչ միայն Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի ուսանողները, այլև այլ բուհերի և ազգամշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպություններ: Բուհի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր «Ազգային խոհանոցի ու ավանդական ճաշատեսկների» ցուցադրություն։ Փառատոնը շարունակվեց տոնական համերգով՝ հյուրերի, բուհի դասախոսական անձնակազմի և ուսանողների համար։ Մասնակիցները ներկայացրեցին համերգային ծրագիր՝ ազգային երաժշտությամբ, երգ ու պարով, պոեզիայով։ Արդեն երեք տարի փառատոնին Հայաստանը ներկայացնում են "Արգիշտ" հայ համայնքի ժողովրդական գործիքների ուսուցիչ Ավետիս Մանուկյանը և «Արգիշտ» պարային համույթը, ինչպես նաև իրենց վառ կատարումներով աչքի էին ընկնում բուհի հայ ուսանողները։ «Այսպիսի փառատոններում երկիր, հայրենիք ներկայացնելը մեծ ոգևորություն է առաջացնում, ներքուստ հպարտություն ես զգում: Մենք այսօր բոլոր ազգերից տաբերվեցինք նրանով, որ լինելով աշխարհի ամենահին ազգերից մեկը, 15 րոպեում ներկայացրեցինք մեր ամբողջ ազգի անցյալ և ներկա մշակույթը»,- նշեցին «Արգիշտ» պարային համույթի ներկայացուցիչները և հավելեցին. «Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն»: Ազնիվ Պարոնյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր