211652_close_icon
views-count3420 դիտում article-date 18:51 18-03-2017

Թուրքիայում պաշտոնանկ են արվել դատավորներ և դատախազներ

Ինչպես հաղորդում են թուրքական պարբերականներն ու լրատվական գործակալությունները, Թուրքիայում պաշտոնից ազատվել են մոտ 200 դատավորներ և դատախազներ։ Թուրքիայի դատական խորհուրդը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ պաշտոնանկ արված դատավորները կապ ունեն Գյուլենական շարժման հետ։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղափոխության փորձի կատարման մեջ մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենը։ Ռազմական հեղափոխության փորձից հետո Թուրքիայում ձերբակալվել և աշխատանքից ազատվել են հազարավոր քաղաքացիներ ու պաշտոնյաներ։

Նմանատիպ նյութեր