211652_close_icon
views-count2745 դիտում article-date 13:50 18-03-2017

Պենտագոնը Թրամփին առաջարկել է ԻՊ-ի դեմ պայքարել Օբամայի ծրագրով

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարել նախկին նախագահ Բարաք Օբամայի մշակած ծրագրով, հաղորդում է Ria Novosti-ն։ Ըստ Պենտագոնի ներկայացուցչի՝ նոր ծրագիրը գրեթե ոչնչով չի տարբերվում նախկինից իր ռազմավարությամբ։ Այն նախատեսում է օդային հարվածներ ահաբեկիչների դիրքերին, Մոսուլում և Ռաքքայում տեղի ոժերի օգությամբ օպերացիաների իրականացում։ Նշենք, որ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ հնարավորինս արագ է արմատախիլ անելու ԻՊ-ը։

Նմանատիպ նյութեր