211652_close_icon
views-count69014 դիտում article-date 19:58 16-03-2017

Արտակարգ իրավիճակ Սարավանի ճանապարհին. մինչ Վայքի «Ճանշին»-ը ուղտի ականջում քնել է, վթարի մեջ հայտնվածներին օգնության են հասնում փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավանի հատվածում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վայքի ճանշինի աշխատակիցների անբարեխիղճ գործողությունների արդյունքում Սարավանի ոլորաններում մի քանի ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով նաև խցանում է առաջացել: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան և միայն օպերատիվորեն քաղաքացիներին օգնության են հասել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Վայքի հրշեջ-փրկարարները: Փրկարարական աշխատանքները տեղում ղեկավարում է Վայոց Ձորի փրկարարական վարչության պետ Տիգրան Պետրոսյանը: Վարորդներն արդարացիորեն դժգոհում էին՝ ասելով. «Երեկվաից Գագիկ Սուրենյանն հայտարարում է, որ սպասվում է ձյուն, ինչը պետք է սփաթեցներ Վայքի ճանշինի աշխատակիցներին, որպեսզի նախապատրաստվեին ձնամաքրման աշխատանքներին, սակայն նրանք, կարծես թե, դարձել են համր վկաներ, ինչի պատճառով էլ վթարների պակաս չկա Սարավանի ոլորաններում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր