211652_close_icon
views-count63335 դիտում article-date 10:37 16-03-2017

Հոգնել ենք դատարկ խոստումներ տվող պատգամավորներից, այս անգամ «սառույցը կոտրելու ենք». մեր թեկնածուն մեր հողի ու ջրի մարդը պետք է լինի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 15-ին, Գեղարքունիքի մարզի Արտանիշ և Շորժա գյուղերի բնակիչների հետ հանդիպում ունեցավ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու, ծնունդով ճամբարակցի Արամ Եգանյանը։ Ինչպես նախորդ գյուղերում հանդիպմանը, այստեղ էլ Ա. Եգանյանին գյուղացիներն ընդունեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով, և մինչ գյուղացիներին պատգամավորության թեկնածուն կներկայացներ իր տեսլականը, նա իր աջակիցների հետ ծաղիկներ խոնարհեց հերոսների հիշատակին կառուցված խաչքար-հուշաղբյուրներին։ Երբ պատգամավորության թեկնածուի քարոզարշավի ժամանակ մարդիկ ուզում էին ներկայացնել նրան, գյուղացիներն ասում էին. «Մեզնից լավ ոչ ոք չի ճանաչում Արամին։ Նա մեր հող ու ջրի մարդն է՝ մեր ուրախություններով ու տխրություններով ապրած։ Նա լեն ու նեղ օրերին մեր կողքից տեղ չի գնացել, թիկունք է եղել մեզ ու, էնպես որ, պետք չի մեզ ներկայացնել նրան, այն դեպքում, երբ աչքի առաջ է մեծացել ու նրանից լավ, չենք պատկերացնում, որ որևէ մեկը կիմանա մեր խնդիրների մասին։ Իսկ խնդիրներ շատ ունենք։ Արդեն քանի պատգամավոր ենք գործուղել Ազգային Ժողով, բայց, ի՞նչ՝ հայտնի «Անգլուխ ձիավոր» ֆիլմի նման ընտրություններից հետո չենք կարողացել դրանց գլուխներն սկի տեսնենք։ Հիմա ուրախ ենք, որ հնարավորություն է ընձեռնվել, որպեսզի մեր հող ու ջրի մարդը ներկայացնի Ազգային Ժողովում մեր խնդիրները»։ Իր ելույթում Ա. Եգանյանն ասում էր. «Եթե ընտրողներն իրենց քվեն տան ինձ և ես անցնեմ Ազգային Ժողով, ապա, հավատացեք, որ լինելու եմ այն նույն Արամը, ինչպես որ եղել եմ, ոնց որ ինձ ճանաչել եք։ Իմ աշխատանքային գործունեության ընթացքում արել եմ ու անելու եմ այնպես, որ բաց ճակատով գյուղամեջ մտնելիս չկարմրեմ։ Ձեր ամեն մի խնդիրը իմ կողմից բարձրացվելու է օրենսդիր մարմնում և վստահ եմ՝ այս անգամ արդեն մեր թիմով հասնելու ենք նրան, որ շատ հարցեր լուծվելու են։ Ես լավ գիտեմ ձեր խնդիրներն ու ԱԺ անցնելու դեպքում բարձրաձայնելու եմ ձեր բոլոր հոգսերն ո պրոբլեմները ու հետևողական ու պահանջատեր եմ լինելու, որ դրանք լուծվեն, իսկ դրա համար ձեր վստահությունն է պետք ինձ, իսկ ես ձեզ հաստատ հուսախաբ չեմ անի»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ունեցել ենք մի քանի պատգամավորներ, բայց, ի՞նչ, ընտրությունից ընտրություն էկել, սարեր են խոստացել ու թողել, գնացել են։ Էդպես էլ պետք է լիներ, որովհետև նրանք մեր հողից դուրս էկած չեն էղել։ Մեր վերքը նրանք չեն կարող բուժել, քանի որ մեզ համար նրանք օտար են եղել։ Գյուղի հող ու ջրի ղադրը չեն իմացել, աթարի հոտը իրենց քթներին չեն առել։ Դրա համար էլ սին խոստումներ տալով՝ ընտրվել են։ Հիմա գիտենք՝ ով է մեր թեկնածուն ու հաստատ վստահ ենք, նոր մեր քվեով Արամին ճամփելու ենք խորհրդարան ու մեզ այս անգամ խաբված չենք զգա»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր