211652_close_icon
views-count1993 դիտում article-date 11:52 16-03-2017

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը կոչ է արել երբեք չվստահել Ռուսաստանին

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքքի Հեյլին NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն երբեք չպետք է վստահություն տածի Ռուսաստանի նկատմամբ։ Հեյլին ընդգծել է նաև, որ ռուսական ագրեսիան երբեք չպետք է անլուրջ ընդունել։ «Դրան հարկավոր է լրջորեն վերաբերվել։ Մենք երբեք չպետք է վստահենք Ռուսաստանին»,-եզրափակել է խոսքը ամերիկացի դիվանագետը։

Նմանատիպ նյութեր