211652_close_icon
views-count21488 դիտում article-date 21:00 15-03-2017

«Հայբուսակ» համալսարանի ճաշարանում իրանցիների վիճաբանությունը ավարտվել է ծեծկռտուքով

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է կատարվում՝ մարտի 14-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբելյան փողոցի 6/1 հասցեում՝ «Հայբուսակ» համալսարանի ճաշարանում, վիճաբանություն է տեղի ունենում, որը վերածվել է ծեծկռտուքի: Համալսարան է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչ Հակոբյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ համալսարանի ուսանողներ, Իրանի Իսլամական Հանրապետւոյթան քաղաքացիներ, 34-ամյա Ազադե Ջավանդիդուտին և 24-ամյա Ֆարնազ Ղասեմլուն վիճաբանել են միմյանց հետ, այնուհետև հարվածել իրար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին, սակայն հրաժարվել են կատարվածի մասին հաղորդում տալ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր