211652_close_icon
views-count3677 դիտում article-date 19:13 15-03-2017

Սարգսյանն ու Պուտինը Արցախի վերաբերյալ հայտարարություն են տարածել

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը այսօր Մոսկվայում [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/15/1061584/]բանակցություններից[/url] հետո համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ անդրադարձ կա Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնում է [url=http://izvestia.ru/news/671117]izvestia.ru[/url]-ն: Հայտարարությունում երկու երկրների ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը՝ բացառապես խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանը, հիմնվելով մեկ ամբողջություն կազմող սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: Սարգսյանն ու Պուտինն ընդգծել են Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են հակամարտության գոտում լարվածություն թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը և խաղաղության գործընթացն առաջ մղելու համար պայմանների ստեղծմանը: Երկու ղեկավարները բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը հակամարտության կարգավորման գործում:

Նմանատիպ նյութեր