211652_close_icon
views-count3287 դիտում article-date 13:51 15-03-2017

Չեմպիոնների լիգա. Մոնակում ահեղ ճակատամարտի սպասումով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վերջին երկու պատասխան հանդիպումները: Հսկայական հետաքրքությամբ է սպասվում «Մոնակո»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը: Անգլիայում այս թիմերի միջև առաջին խաղը ֆանտաստիկ ստացվեց, դրամատիկ ու գոլառատ ֆուտբոլ տեսանք, որտեղ հաջողակ գտնվեցին Գվարդիոլայի սաները` 5:3: Սակայն «Մոնակոն» իր վերջին խոսքը չի ասել: Եվրոպայի ամենաարդյունավետ թիմը ի զորու է նույնպիսի հրաշք գործել, ինչպես դա արեցին «Բարսելոնան» և «Լեսթերը»: Մեզ սպասվում է տիտանների բախում: Մյուս խաղում Մադրիդի «Ատլետիկոն» կընդունի Լևերկուզենի «Բայերին»: Այստեղ ամեն ինչ` ըստ էության, պարզ է: Մադրիդցիները Գերմանիայում հաղթել են 4:2 հաշվով, և պարզ չէ, թե ինչի հաշվին չափազանց անհաջող մրցաշրջան անցկացնող «Բայերը» կարող է փոխել դիմակայության ելքն իր օգտին: Հանիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: [b]Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր [/b] «Մոնակո» (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) «Ատլետիկո» (Իսպանիա) - «Բայեր» (Գերմանիա)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր