211652_close_icon
views-count11180 դիտում article-date 11:14 15-03-2017

«Գնում եմ ձայներ 10 հազար դրամով» հայտարարությունը տարածող քաղաքացիները բերման են ենթարկվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժինը ընթացք է տվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակցված հայտարարություններին «Գնում եմ ձայներ 10 հազար դրամով»։ Օրերս Երևան քաղաքի Ամիրյան 2 հասցեից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել երկու քաղաքացիներ։ Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանները փողոցում քայլելիս նկատել են Ամիրյան 2 հասցեի հարևանությամբ առկա գովազդային վահանակի մոտ հավաքված մի շարք քաղաքացիների, որոնք քննարկել են փակցված հայտարարությունը։ Իրավապահները մոտեցել են և նկատել երկու անձանց, որոնք փակցնելիս են եղել հայտարարությանը՝ «Գնում եմ Ձայներ 10 հազար դրամով», 010 543-523 հեռախոսահամարով։ ArmLur-ը զանգահարել էր նշված հեռախոսահամարով՝ հասկանալու համար, թե ով է ձայներ գնող անձը, և պարզվել էր, որ նշված հեռախոսահամարը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովինն է։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի գնդապետ Ա. Հովհաննիսյանը գրություն է ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։ Գրությամբ ոստիկանության գնդապետ Հովհաննիսյանը Տիգրան Մուկուչյանից խնդրել է հայտնել, թե արդյոք վերոնշյալ հեռախոսահամարը պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Եվ եթե հեռախոսահամարը պատկանում է ԿԸՀ-ին, «խնդրում ենք հայտնել, թե հեռախոսահամարին նշված հայտարարության հետ կապված զանգեր եղե՞լ են, թե՞ ոչ»։ Թե ինչ պատասխան է տվել ԿԸՀ նախագահը, և ինչ զարգացում կլինի այս գործով ցույց կտա ժամանակը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր