211652_close_icon
views-count5666 դիտում article-date 22:22 14-03-2017

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Էկոնոմիկայի նախարարի հետ

Այսօր՝ մարտի 14-ին, Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի Էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկեվիչյուսի հետ։ Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Մինդաուգաս Սինկեվիչյուսին նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց նրան հաջողություններ։ Դեսպանը նշեց, որ 2016 թ․ ընթացքում Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 30%-ով, ինչը վկայում է տնտեսական հարաբերություններն ավելի խորացնելուն միտված երկկողմ հետաքրքրվածության մասին։ Դեսպանն ընդգծեց, որ երկու երկրները կարող են բարձր տեխնոլոգիաների, սննդարդյունաբերության, դեղագործության, մետալուրգիայի և զբոսաշրջության բնագավառներում էլ ավելի ընդլայնել համագործակցությունը։ Ձեռք բերվեցին գործնական պայմանավորվածություններ Հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպման առնչությամբ, ինպես նաև կարևորվեց նոր բիզնես ֆորումների կազմակերպումը։ Նախարար Սինկեվիչյուսն իր հերթին ընդգծեց, որ առկա է մեծ ներուժ երկկողմ տնտեսական փոխգործակցությունն առավել ակտիվացնելու համար, ինչպես նաև բարձր գնահատեց առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան՝ կարևորելով երկկողմ տնտեսական ներդրումները, տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր