211652_close_icon
views-count54898 դիտում article-date 10:22 12-03-2017

ՕՐՎԱ ԿԱԴՐ. ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «նկարահանվում է» հայկական «Ֆորտ Բոյար» խաղում

Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների քարոզարշավի թեկնածուները ոչ մի բանի առջև կանգ չեն առնում, որպեսզի գրավեն ընտրողների համակրանքը: Շատ դեպքերում էլ որոշ թեկնածուներ վտանգում են իրենց կյանքը: Ժողովրդի կողմից սիրված ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը մասնակցելով քարոզարշավին, շատ դեպքերում ժողորդին հասանելի լինելու համար ոչ մի բանի առջև չի կանգնում: Երեկ՝ մարտի 11-ին, քարոզարշավի ժամանակ Երևանում պատգամավորության թեկնածուն ընտրողների հետ հանդիպմանը անգամ անցավ մի քանի ավտոտնակների տանիքների վրայով: Հավաքվածները տեսնելով այդ ամենը՝ ասում էին. «Հետո էլ ասում են, թե ոչ մի բանից դուրս գալու ելք չկա: Եթե այսպիսի տեղերից է Փաշինյանը ելք գտնում, ապա ամեն տեղ էլ ելք կգտնի դուրս գալու»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր