211652_close_icon
views-count34728 դիտում article-date 23:57 11-03-2017

7 անգամ «զոհված» ազատամարտիկ հոգևորականը կրկին պատրաստ է կռվին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդային տարիներին Ջիվան Հակոբյանը Երևանի դպրոցներից մեկում աշխատում էր որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Սպիտակի երկրաշարժի օրերին նա դարձավ փրկարար, որից հետո միացավ Արցախյան գոյապայքարին և դարձավ «Արաբո» ջոկատի հիմնադիրներից մեկը: Որպես ջոկատի հիմնադիր-հրամանատար սկզբից մինչև վերջ անցավ Արցախյան պատերազմը: Վիրավորվեց մեկ անգամ, այն էլ շատ թեթև, սակայն Երևանում բնակվող նրա ընկերները, ընտանիքն ու հարազատները, ավելի քան յոթն անգամ լսեցին նրա զոհվելու լուրը: Պատերազմից հետո նա մնաց ողջ և առողջ ու բանակի շարքերը լքելով, անցավ հոգևոր ծառայության: [color=#CC0000] Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նա ցավով էր նշում, որ Ապրիլյան պատերազմի օրերին ծառայությամբ գտնվում էր Երուսաղեմում և նրան թույլ չտվեցին, իսկույն վերադառնալ Հայաստան և միանալ Արցախում գտնվող իր կամավորական ընկրներին: Սակայն ուրախ է, որ մերօրյա զինծառայողներն արժանի հակահարվածը տվեցին հակառակորդին և նրա կարիքը չեղավ: Ջիվանն Ապրիլյան պատերազմի օրերին Երուսաղեմից բազմաթիվ օրհնված խաչեր և խունկ է ուղարկել Արցախի սահմանապահ զինվորներին և օր ու գիշեր մոմ վառելով, աղոթել Քրիստոսի գերեզմանի առաջ: Այսօր նա կրկին Երևանում է: ՀԱԹ-ի «Երկրապահ» կամավորականների միության ակտիվ անդամներից է և երիտասարդ սերնդի երկրապահների ավագ ընկերը: Հարկ եղած դեպքում օգնության է հասնում նաև եկեղեցուն և ասում է, որ եթե պատերազմը նորից սկսվի` իսկույն կմեկնի մեր զինվորներին օգնության: Լուսանկարները և տեսանյութը` Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր