211652_close_icon
views-count6216 դիտում article-date 09:27 11-03-2017

Հակառակորդը շփման գծի արևելյան ու հյուսիսային ուղղություններով կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ և 82 մմ-անոց ականանետ

Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 100 կրակոց: Ինչպես հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: [img]http://shamshyan.com/ups/images/0643723001489210110977159.jpg[/img]

Նմանատիպ նյութեր