211652_close_icon
views-count1355 դիտում article-date 10:12 09-03-2017

Արթուր Դավթյանը ստեղծված իրավիճակի համար քննադատել է դատախազներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունում օրերս անցկացված կոլեգիայի նիստը բավական թեժ ընթացք է ունեցել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով առաջացած համակարգային խնդիրների մասին: Մասնավորապես նա ասել է, թե նախաքննության փուլում քննիչներն ապացույցները լավ չեն հետազոտում, և, ընդհանրապես, քրեական գործերի նախաքննությունն ընթանում է էական բացթողումներով, արդյունքում` դատարանում մեղադրանքը պարզապես փլուզվում է, և հաճախ դատավորներն արդարացման դատավճիռներ են արձակում: Ի դեպ, նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016թ. ընթացքում աճել է արդարացումների քանակը: Լրիվ կամ մասնակի արդարացվել է 187 անձ՝ մեղադրյալների 5%-ը, իսկ 2015 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 157 անձ` 4%-ը: Ասել է, թե քրեական գործերի 4-5 տոկոսով մարդկանց հանիրավի են մեղադրանք առաջադրել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաև, որ Դավթյանը ստեղծված իրավիճակի համար քննադատել է նաև դատախազներին, որոնք ի պաշտոնե պարտավոր են հսկողություն սահմանել նախաքննության նկատմամբ, և զգուշացրել, որ նմանօրինակ դեպքեր կրկնվելուց դատախազները պատասխան են տալու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր