211652_close_icon
views-count3072 դիտում article-date 20:05 07-03-2017

ԱԺ ընտրություններում կարգ ու կանոն հաստատելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբը նիստ է գումարել

Այսօր՝ մարտի 7-ին, տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին ընտրությունների շրջանում ոստիկանական գործառույթների առաջնահերթությունները, մանրամասնվեցին ծառայությունների խնդիրները, ուշադրություն հրավիրվեց հնարավոր իրավախախտումների դրսևորումների վրա: Օպերատիվ շտաբի աշխատանքային խմբերի ղեկավարների հաշվետվությունների քննարկումից հետո ընդունվեցին համապատասխան որոշումներ: Նիստի ավարտին Հունան Պողոսյանն ըստ ոլորտների տվեց կոնկրետ հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր