211652_close_icon
views-count4099 դիտում article-date 13:05 25-05-2017

Սանիտարական տեսուչները կարգ ու կանոն կբերեն, և լրացուցիչ բեռ բյուջեի վրա չի լինի. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին: Նա նշեց, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի գործողությունների միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկություններ և իրականացվել են մայիսի քսանյոթին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները: Նա նշեց ակնկալում են գործադիր մարմնի ղեկավարների և կառավարության աշխատակազմի ակտիվ մասնակցությունը և լիարժեք աջակցությունը միջգերատեսչական աշխատանքներին: «Այս ծրագրի մեջ մենք խիստ հետևողական ենք լինելու, և այն կրելու է շարունակական բնույթ»,-ասաց նա և նշեց, որ առաջարկում են ներդնել համայնքներում աղբահանության և սանիտարական տեսուչների ինստիտուտը և մինչև տարվա վերջ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ ոլորտը կարգավորելու վերաբերյալ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ տվեց տարածքային կառավարման զարգացման և ֆինանսների նախարարի պաշտոնակատարներին՝ տուգանքներ սահմանելու և այլ ակտերի վերաբերյալ: «Խոսքն ինչի մասին է. մենք համայնքներին առաջարկում ենք, որ դնեն սանիտարական տեսուչների ինստիտուտ, ձևը թող իրենք մտածենք, որը հստակ խաղի կանոններ, նորմեր է սահմանում, բյուջե չի պահանջում: Բյուջեի աղբյուրները հենց այն տուգանքներն են լինելու, որոնք կիրառվելու են: Մենք անպայման այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որ որոշ քաղաքացիներին բերենք համապատասխան ցիվիլ դաշտ: Ես կարծում եմ, որ տրամաբանական է, բյուջեից գումար չի պահանջում, ասում ենք՝ այ սա, սա, սա չի կարելի, եթե կատարվում է, վճարելու ես, և այդ տեսուչները համ կարգ ու կանոնը կբերեն, համ լրացուցիչ բեռ բյուջեի վրա չի լինի»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր