1241 դիտում
16:17 07-03-2017
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 50 ՀԿ
Մարտի 7-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը։
Նիստի ընթացքում բացվել են ՀԿ-ների ներկայացրած հայտերը։
Նշենք, որ դրամաշնորհային մրցույթը հայտարարվել էր հունվարի 30-ին 7 անվանակարգով։ Մրցույթին դիմել է 50 հասարակական կազմակերպություն։ Այդ թվում՝ 12 հայտ ընդունվել է «Մերօրյա հերոսների փառաբանում», 10 հայտ ստացվել է «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում, 3 ՀԿ հայտ է ներկայացվել «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» անվանակարգում։
«Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում» անվանակարգում ստացվել է 19 ծրագիր, «Երիտասարդության դերը պետական մտածողության և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում» անվանակարգում ընդունվել է 4, իսկ «Հասարակական գիտակցության դինամիկ փոփոխության անհրաժեշտությունը կրթական համակարգի միջոցով» անվանակարգում՝ 2 հայտ։
Նկատենք, որ այս մրցույթին բավականին մեծ է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի համար առաջին անգամ դիմած հասարակական կազմակերպությունների թիվը։
Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովի անդամները կուսումնասիրեն ներկայացված ծրագրերը։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
636 դիտում
18:14 04-03-2014
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 86 ՀԿ
1054 դիտում
16:54 30-09-2014
2014թ. ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 210 ՀԿ
945 դիտում
15:38 17-03-2015
45 ՀԿ դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին
Այս բաժնից
325 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
358 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
328 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ