211652_close_icon
views-count3881 դիտում article-date 17:52 06-03-2017

«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Կանանց տոնին նվիրված համերգով մեկնարկում են Պարի պետական անսամբլի հյուրախաղերը

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում մեկնարկում են Վաստակավոր կոլեկտիվ Պարի պետական անսամբլի հյուրախաղերը: Անսամբլի առաջին մշակութային կանգառը` ս. թ. մարտի 8-ին, ժամը 18:00-ին Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում է. համերգային ծրագիրը նվիրվում է Կանանց տոնին: Այնուհետև, մարտի 10-ին` Արարատի մշակույթի տանը և ապրիլի 7-ին` Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անսամբլը համարգային ծրագրով կներկայանա Արարատի և Գյումրու հանդիսատեսին: Վաստակավոր կոլեկտիվ Պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստերն է ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանը, երաժշտական մասի ղեկավար` կոմպոզիտոր Հայկ Գրիգորյան: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ: Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:

Նմանատիպ նյութեր