Վանաձորի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում ցուցադրվել է «Հորովել» երգի-պարի անսամբլի և «Տերյան» մշակութային կենտրոնի համատեղ համերգային ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ARTIST.AM մշակութային կենտրոնը ապրիլի 3-ին Վանաձորի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում ցուցադրեց «Հորովել» երգի-պարի անսամբլի և «Տերյան» մշակութային կենտրոնի համատեղ «Դարերի խորքից» համերգային ծրագիրը ` նվիրված մայրության և գեղեցկության տոնին:
Նախասրահում հայկական կիրառական արվեստի նմուշներից բաղկացած տաղավարը, հայկական երաժշտությունն ու անուշահամ հյուրասիրությունը հենց մուտքի մոտից հանդիսատեսին կտրեց առօրյայից ` դարձնելով նրանց համերգային ծրագրի մասնակիցը:
Բեմահարթակում տարազների բեմականացված ցուցադրություններն ու պարային համարները միմյանց հաջորդելով ներկայացվեցին մեկ ամբողջության մեջ ` արժանանալով հանդիսատեսի բուռն ծափողջույններին:
Համերգային ծրագրի աջակիցն էր Վանաձորի համայնքապետարանը, ինֆորմացիոն հովանավորներ` Ֆորտունա հեռուստանըկերությունը և ՄԻԳ ռադիոկայանը, գործընկերներ` ՊԱՏԱՌ ֆարմշոփ սրճարանը, Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: