211652_close_icon
views-count14858 դիտում article-date 11:17 06-03-2017

Հայտարարություն՝ լրագրողների աշխատանքը դատարանում խոչընդոտելու վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. yerkir.am

Սույն թվականի մարտի 2-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ խոչընդոտվել է մի խումբ լրագրողների՝ դատական նիստը լուսաբանելու իրավունքը, փոխանցում է [url=http://www.yerkir.am/news/view/125179.html]yerkir.am[/url]-ը։ Մասնավորապես, դատավորը սահմանափակել է լրագրողների՝ լուսանկարահանում և տեսանկարահանում անելու ժամանակը, պատճառաբանելով, թե նկարահանող սարքերի չխկոցները խանգարում են իրեն: Սա այն դեպքում, երբ դատավարության մասնակիցներից որևէ մեկը դեմ չի եղել դատական նիստի ամբողջական տեսանկարահանմանը: Ավելին, նիստի մասնակցող փաստաբանները միջնորդել են դատարանին վերանայել լրագրողների աշխատանքը սահմանափակելու մասին որոշումը, սակայն դատավորը նույնիսկ չի անդրադարձել այս միջնորդությանը: Արդյունքում, մի շարք լրատվամիջոցների լրագրողներ զրկվել են դատական նիստն ամբողջական տեսանկարահանելու հնարավորությունից: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ դատավորներն առանց հիմնավոր պատճառաբանության սահմանափակում է լրագրողների աշխատանքը դատական նիստերի դահլիճում: Հաշվի առնելով, որ դատական նիստի տեսանկարահանման և լուսանկարահանման արգելքը իրավաչափ չի եղել, կոչ ենք անում. Բոլոր դատավորներին՝ զերծ մնալ նմանօրինակ պրակտիկայից և ապահովել լրագրողների՝ դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը: Արդարադատության նախարարությանը՝ բարեփոխումներ կատարել Քրեական, Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը: Բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին՝ միանալ այս հայտարարությանը և բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում: [b]«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն[/b] Ինչպես ավելի վաղ դատարանից [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/03/1060487/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 3-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սկսվել էր անցյալ տարվա հունիսի 4-ին Երևանում աղմկահարույց սպանության փաստով դատաքննությունը: Դատական նիստը սկսելուց առաջ դատավորն ամբաստանյալներին, վկային և տուժող կողմին բացատրել էր իրենց իրավունքներն ու պարտականությունները: Մինչ այդ, սակայն, մերժել էր փաստաբաններից մեկի միջնորդությունը: Դատարանի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Դատավոր Ա. Դանիբեկյանը, տեսնելով, որ լրագրողները, այդ թվում՝ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի լրագրողը, տեսանկարահանում է դատական նիստը, հայտարարել էր, որ ինքը նախորդ նիստի ժամանակ որոշում է կայացրել, որ դատը պետք է նկարահանվի 10 րոպե: Նրա հարցին, որ միայն 10 րոպե նկարահանելով ոչինչ պարզ չի լինի, այն դեպքում, երբ դատը բաց է և դատավորը ինքը պետք է շահագրգիռ կողմ լինի, որպեսզի այն լինի հրապարակային, բաց և թափանցիկ, ապա ինչու է հիմա տիկին դատավորը ընդվզում 10 րոպե և դատը սկսելուց առաջ միայն 1 ժամ ինքը խոսում: Ստացվում էր, միայն իր՝ 10 րոպե տևողությամբ խոսքը լրագրողները պետք է ներկայացնեին հանրությանը, մինչդեռ այս դեպքը ժամանակին մեծ հնչողություն էր ունեցել, և հանրությունը, այդ թվում՝ ամբաստանյալները, նրանց փաստաբաններն ու հարազատները ցանկանում էին, որպեսզի այն լինի հրապարակային, որ հանրությունը տեղեկանա դեպքի իրական մանրամասներին: Դատավորը, տեսնելով, որ անօգուտ են իր պնդումները, լրագրողները պնդում են։ Նա փորձել էր իրենց մասնագիտական գործունեության համար «զսպաշապիկ հագցնել», ուզում էր իր նպատակին հասնել, և մինչ նա կփորձեր ինչ-որ համոզմունքներով դահլիճին համոզեր, որ իր որոշումը վերջնական է, ամբաստանյալների փաստաբանները դատարանից պահանջել էին, որպեսզի դատավորը վերանայեր իր նախորդ որոշումը և 10 րոպե սահմանափակումը հաներ, որից հետո ձայն էր խնդրել տուժող կողմի ներկայացուցիչ Փառանձեմ Մեյթիխանյանը, ով ամիսներ առաջ կուրծք ծեծելով հայտարարում էր, թե քննությունն ու դատաքննությունը պետք է անցնի հրապարակային, բաց ու թափանցիկ և դահլիճում հայտարարել էր, որ ամբաստանյալների փաստաբանների միջնորդությունը դեմագոգիա է: Նրա խոսքից հետո դահլիճում կրքերը թեժացել էին, ու ամբաստանյալների բարեկամներն ու ընկերները՝ ի նշան բողոքի, լքել էին նիստերի դահլիճը: Ինչո՞ւ էր դատավորը փորձում, որ դատաքննությունը հրապարակային չլինի, մինչդեռ բաց դատը մեծ հնչուղություն էր ստացել, և հանրությունն ուզում էր իրականությունն իմանալ: Դատավոր Ա. Դանիբեկյանը, տեսնելով, որ դահլիճը չի ենթարկվում իր հորդորներին, հայտարարել էր ընդմիջում: Որոշ ժամանակ անց դատական նիստը սկսելով՝ դատավորը դատական նիստը հետաձգել էր: Դատաքննության ընթացքում Քննչական փորձարարություն անցկացնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես էր եկել նաև ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի փաստաբան՝ Վաչագան Քոսյանը։ Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր