211652_close_icon
views-count46488 դիտում article-date 21:51 04-03-2017

Ավտովթար-վրաերթ Երևանում. «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրի դիմաց 23-ամյա վարորդը FIAT-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել հաստաբուն ծառի. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 4-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում, Արշակունյանց պողոտայում՝ «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրի դիմաց, Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ 23-ամյա Հովհաննես Հովիկյանը իր վարած FIAT մակնիշի 35 DN 338 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի, այնուհետև բախվել է հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով հետիոտնին և 2 ուղևորի, իսկ որոշ ժամանակ անց նաև վարորդին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արսեն Նազարյանի գլխավորությամբ : Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը, տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորների մեջ կա նաև կին ոստիկան: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր