211652_close_icon
views-count2271 դիտում article-date 19:55 02-03-2017

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական խմբի անդամներին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամներ, առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսոնին և իրավական վերլուծաբան Քսենիա Դաշուտինային: Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները ուսումնասիրելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի գործառույթները, նույն դեպքերով հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմինների գործունեության նկատմամբ դատախազական հսկողության իրականացմանն առնչվող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կազմակերպությունների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ակտիվ և արդյունավետ աշխատանքը իրավապահ մարմինների հետ: Արթուր Դավթյանը նշել է, որ էլեկտրոնային քվեարկության համակարգի ներդրումը, ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումն ու նոր Ընտրական օրենսգրքով նախատեսված այլ կարգավորումները հնարավորություն են ստեղծում բարձր որակի ընտրական գործընթաց կազմակերպելու համար, ապահովում են դրա թափանցիկությունն ու նպաստում ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսոնը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հետ աշխատելու ՀՀ դատախազության պատրաստակամությունը, ընդգծելով, որ դա կնպաստի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր