211652_close_icon
views-count946 դիտում article-date 20:35 02-03-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 1-ից 2-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 և թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք: Բացահայտվել է գողության 15, խարդախության 5, յուրացման, շորթման, դրամանենգության և որսագողության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր