211652_close_icon
views-count10088 դիտում article-date 10:15 01-03-2017

Հակառակորդը Մարտունիի ուղղությամբ կիրառել է ականանետեր, «Դ-44» տիպի հրանոթ, «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊԲ

Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված: Հատկապես հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել գիշերվա ընթացքում: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից և ‹‹Դ-44›› տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաև ‹‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ): Հիշեցնենք նաև, որ նույն ուղղությամբ երեկ կիրառվել է ‹‹SPIKE›› տեսակի հակատանկային կառավարվող հրթիռ: Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի կրել: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հանգիստ է:

Նմանատիպ նյութեր